Ջրային աերոբիկան մեղմ, բայց միևնույն ժամանակ աներևակայելի արդյունավետ մարզում է ջրում, որն հատկապես արժեքավոր է 45+ տարիքային խմբի մարդկանց համար։ Ջուրը թեթևացնում է հոդերի և ողնաշարի ծանրաբեռնվածությունը՝ թույլ տալով շարժվել ավելի ազատ և առանց ցավի։ Ջրային միջավայրում բնական աջակցության և մարմնի քաշի նվազման շնորհիվ վարժությունները հասանելի են դառնում նույնիսկ նրանց, ում համար դժվար է դրանք կատարել ցամաքում։
Ջրային աերոբիկան գործնականում չունի հակացուցումներ։ Այն թույլ է տալիս արագ զարգացնել դիմացկունությունը, ամրացնում է մկանային կորսետը, բարելավում կեցվածքը, ինչպես նաև նպաստում նիհարելուն։
Բայց ջրային աերոբիկայի ամենակարևոր առավելությունը սիրտ-անոթային համակարգի աշխատանքի բարելավումն է։ Ջուրը ստեղծում է դիմադրություն, և մկաններն աշխատում են ավելի ակտիվ, բայց առանց օրգանիզմի համար ավելորդ սթրեսի։ Սա նպաստում է սրտի ամրապնդմանը, ճնշման կարգավորմանը, արյան շրջանառության բարելավմանը, ինչպես նաև մեղմորեն մարզում է շնչառական համակարգը։
Տարեց մարդկանց համար ջրային աերոբիկան նաև հիանալի կանխարգելում է տարիքային փոփոխությունների դեմ. բարելավում է հոդերի շարժունակությունը, բարձրացնում մկանների տոնուսը, նվազեցնում ընկնելու ռիսկը, զարգացնում հավասարակշռությունն ու կոորդինացիան։ Բացի այդ, տաք ջուրը թուլացնում է, իջեցնում սթրեսի մակարդակը և բարձրացնում քնի որակը։
Կարևոր է նաև այն, որ լողավազանում մարզումները թեթևության և վստահության զգացում են ստեղծում։ Շատերը նշում են, որ ջրում իրենց ավելի ակտիվ և եռանդուն են զգում, քան ցամաքում։ Իսկ խմբային մարզումները շփում, մոտիվացիա և դրական հույզեր են պարգևում։
Ջրային աերոբիկան անվտանգ, մեղմ և միևնույն ժամանակ արդյունավետ միջոց է ցանկացած տարիքում առողջությունն ու կենսական տոնուսը պահպանելու համար, բայց տարեց մարդկանց համար այն դառնում է ակտիվ և հարմարավետ կյանքի իրական բանալին։
Հարկ է նաև նշել, որ աերոբիկան ունի նաև կոփող ազդեցություն, բարձրացնում է տրամադրությունը՝ պարգևելով ջրային տարերքի հետ շփման ուրախություն և ջրում լիաթոք ցողվելու ու լողալու հնարավորություն, և միևնույն ժամանակ հսկայական օգուտ տալով առողջությանը։ Այնուամենայնիվ, սրտի կաթված տարած, ասթմայով կամ ցնցումներով տառապող մարդիկ ջրային աերոբիկայի պարապմունքներին մասնակցելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ։