Հղիության չպահպանում. պատճառները, կանխարգելումը, խորհուրդներ

Խորագրի հյուրն է մանկաբարձ-գինեկոլոգ, RAMTS ակադեմիկոս Օլգա Լեոնտևնա Սոցկայան, Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն: — Օլգա Լեոնտևնա, հղիության չպահպանման (ինքնաբեր ընդհատման) խնդիրը ժամանակակից գործնական մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնական հարցերից է: Որքանո՞վ է այն արդիական Հայաստանում: — Իսկապես, այս խնդիրը մեր երկրում ավելի քան արդիական է, և այն անզավակ ընտանիքների թվի աճի գլխավոր պատճառներից մեկն […]
Սրտանոթային հիվանդություններ. Դրանց բուժումը և կանխարգելումը

Սիրտ—անոթային հիվանդությունները մահացության հիմնական պատճառն են ողջ աշխարհում: Սա արդիական խնդիր է շատ երկրների համար, այդ թվում նաև Հայաստանի: Այն մասին, թե ինչ հիվանդություններ են սպառնում մարդու սրտին, ինչն է հանգեցնում ինֆարկտի և անոթների վնասման, մեզ հետ զրուցում է ինվազիվ սրտաբան Նարինե Սահակի Գոջաբաշյանը: — 1996 թվականը համարվում է միջամտական բժշկության դարաշրջանի սկիզբը Հայաստանում: Այս […]
ՍԵՔՍՈՒԱԼ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԹՇՆԱՄԻՆԵՐՆ ԵՆ՝ ԾԽԵԼԸ, ԱԼԿՈՀՈԼԸ ԵՎ ՃԱՐՊԱԿԱԼՈՒՄԸ։

Խորագիրը վարում է ԵՊԲՀ Սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Վրեժ Շահրամանյանը — Արդյո՞ք «տղամարդու կլիմաքս» հասկացություն գոյություն ունի սեքսապաթոլոգիայում, թե՞ այն ավելի շատ սոցիալական խնդիր է։ -Իհարկե, գոյություն ունի։ Երկար տարիներ ակտիվորեն քննարկվում էր «տղամարդու կլիմաքս» տերմինի իրավաչափության հարցը։ Կանանց դեպքում կլիմաքսը հստակորեն կապվում է օվուլյացիայի դադարեցման և վերարտադրողական ունակության կորստի հետ։ Ինչ վերաբերում է […]
Վիտամին D. Կենսական Էներգիա Առողջության և Գեղեցկության Համար

Հետազոտությունները ցույց են տալիս, որ Երկրի բնակչության 50-75%-ը տառապում է վիտամին D-ի պակասից։ Այս դեֆիցիտը հատկապես արտահայտված է Հյուսիսային կիսագնդի 35-րդ զուգահեռականից հյուսիս բնակվողների մոտ՝ տարվա մեծ մասում արևի անբավարար լույսի պատճառով։ Ի՞նչ է Վիտամին D-ն իրականում Չնայած իր անվանմանը, Վիտամին D-ն ավելի շուտ ստերոիդ հորմոն է, որն ունի բազմաթիվ ազդեցություններ տարբեր օրգանների ու հյուսվածքների […]
Ինտիմ Գոտու Էսթետիկա

Խորագիրը վարում է Մարինա Էդուարդի Շիշմանյանը՝ «Մեդէստ» էսթետիկ բժշկության կենտրոնի գլխավոր բժիշկ, մաշկաբան-կոսմետոլոգ։ Էսթետիկ գինեկոլոգիան, որը մինչև վերջերս հետաքրքրում էր միայն նեղ մասնագետներին, այսօր վերածվել է կոսմետոլոգիայի ամենաարագ զարգացող ճյուղերից մեկի։ Մի կողմից, սա պատասխան է պացիենտների աճող պահանջներին, ովքեր ավելի ու ավելի են հետաքրքրվում ինտիմ գոտու երիտասարդացման պրոցեդուրաներով, մյուս կողմից՝ էյֆորիա է առաջացած հնարավորություններից և […]
Հայկ Ենոքյան. «ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՊԱՐԳԵՎՈՂԸ ԿՐԿՆԱԿԻ ԵՐՋԱՆԻԿ է»

Խորագրի հյուրն է Հայկ Դավթի Ենոքյանը՝ պլաստիկ վիրաբույժ, բ.գ.թ., Մ. Հերացու անվան ԵՊԲՀ Դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի դոցենտ, Առողջապահության ազգային ինստիտուտի Գլխի և պարանոցի, էսթետիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբուժության ամբիոնի վարիչ, «Էլիտ-Մեդ» բժշկական կենտրոնի Պլաստիկ և դիմածնոտային վիրաբուժության ծառայության ղեկավար — Բժիշկ Ենոքյան, կպատմե՞ք, ինչպիսի՞ն է եղել Ձեր ճանապարհը դեպի մասնագիտություն։ — Ասում են, որ […]
“Կյանքը շարժում է”

Խորագրի հյուրն է նյարդաբանության պրոֆեսոր, բ.գ.դ. Հովհաննես Մորիսի Մանվելյանը: – Հովհաննես Մորիսի, ո՞րն է ուղեղի դերը օրգանիզմի ծերացման գործընթացներում: – Առաջնայինը։ Ուղեղը սկսում է ծերանալ մոտ 30 տարեկանից։ Սակայն այս կամ այն գործոնների շնորհիվ այս գործընթացը ոմանց մոտ կարող է ձգվել մինչև 60-70 տարի, իսկ ուրիշների մոտ՝ ընդամենը 5-6 տարի: Ամեն դեպքում, երբ խոսում ենք […]
Պրոստատիտ. Առասպելներ և իրականություն

Որոշ տպագիր հրատարակություններ, հեռուստատեսություն և ինտերնետ կայքեր գովազդային նպատակներով բորբոքում են հետաքրքրությունը քրոնիկ պրոստատիտի խնդրի նկատմամբ՝ այն նույնացնելով էրեկտիլ դիսֆունկցիայի և անբուժելի վիճակների հետ։ Տեղեկատվության նման ոչ կոռեկտ մատուցումը ձևավորում է վերարտադրողական տարիքի տղամարդկանց սերունդ՝ մտացածին պրոստատիտի հողի վրա առաջացած նևրոզներով։ Շագանակագեղձի բորբոքումը բուժելու համար անհրաժեշտ է պարզել հիվանդության պատճառը։ Այսօր մարդիկ հաճախ տարիներով շրջում […]
Կնոջ առողջությունը ողջ ընտանիքի առողջությունն է

Կանանց առողջությունը բարդ մեխանիզմ է, մի առանձնահատուկ համակարգ, որում անընդհատ ինչ-որ բան փոխվում է: Եվ այս փոփոխական համակարգը մշտական հսկողության կարիք ունի: Միայն այդպես կարելի է կանխել տարբեր կանացի խնդիրների ու հիվանդությունների զարգացումը, ինչպես նաև բարձրացնել կյանքի ընդհանուր որակը և վայելել հարազատների ու մտերիմների հետ անցկացրած յուրաքանչյուր նոր օրը: Կանանց օրգանիզմի որոշ առանձնահատկությունների, առավել տարածված […]
«Քաղցր» մարդիկ

Մեր օրերում ամենատարածված էնդոկրին հիվանդություններից, թերևս, շաքարային դիաբետն է: Էնդոկրինոլոգ-դիետոլոգ Հասմիկ Աբովյանը պատմում է դրա և այլ էնդոկրին հիվանդությունների մասին։ — Բժիշկ Աբովյան, կպատմեք, թե ի՞նչ ախտանշաններ կարող են դիտարկվել որպես օրգանիզմի ազդանշան՝ էնդոկրին համակարգում հնարավոր խնդիրների մասին։ — Էնդոկրին համակարգը մեր օրգանիզմի կարևորագույններից մեկն է։ Այն մասնակցում է բոլոր օրգանների և հյուսվածքների գործառույթների կարգավորմանը […]