Հայական Հակածերացման Բժշկական Ասոցիացիա

Շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպություն է, որը միավորում է կանխարգելիչ և հակատարիքային բժշկության ոլորտի մասնագետներին։ Կազմակերպության նախագահն է բժշկական գիտությունների թեկնածու Իննա Պերսոյանը։ Ասոցիացիան պարբերաբար կազմակերպում է գիտական սեմինարներ և համաժողովներ, այդ թվում՝ «Առողջության քառյակ» ռազմավարությանը նվիրված միջոցառումներ՝ նպաստելով երկարակեցության բժշկության զարգացմանը և տարիքային հիվանդությունների կանխարգելմանը։