Առողջությունն անկասկած ամենամեծ արժեքն է, ուստի շատ կարևոր է զբաղվել դրա կանխարգելմամբ: Հավանաբար շատերը կհամաձայնեն, որ դրա համար լավագույն ժամանակը արձակուրդն է, երբ մենք կարող ենք լիովին թուլանալ, մոռանալ առօրյա հոգսերը և ամբողջությամբ նվիրվել վերականգնողական ու կանխարգելիչ միջոցառումներին: Աշխարհում կան բազմաթիվ առողջարաններ, որոնք մասնագիտացած են առողջարարական ծրագրերի և առողջության բարելավման տարբեր բժշկական ծառայությունների մատուցման մեջ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն առողջարանների վարկանիշը, որտեղ կարելի է համատեղել հետաքրքիր ժամանցը առողջարարական, կանխարգելիչ և երիտասարդացնող միջոցառումների հետ:
Բուժառողջարարական տուրիզմի ընթացքում օգտագործվող հիմնական ռեսուրսներն են՝ կլիմայաբուժությունը (բուժում կլիմայի միջոցով), բալնեոթերապիան (բուժում տարբեր բաղադրության և ջերմաստիճանի հանքային ջրերով), թալասոթերապիան (բուժում ծովային մթերքներով), աերոթերապիան (առողջարարական պրոցեդուրաներ լեռնային օդում), սպելեոթերապիան (բուժում քարանձավների միկրոկլիմայի միջոցով) և այլն:
Մեռյալ ծով, Իսրայել
Մեռյալ ծովը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից 396 մետր ցածրության վրա: Իր բուժիչ հատկությունների շնորհիվ այն բուժում է բազմաթիվ հիվանդություններ և բարելավում առողջական վիճակը: Այստեղ կարելի է վերականգնել առողջությունը, ազատվել սթրեսից և երիտասարդանալ թե՛ մարմնով, թե՛ հոգով: Սա աշխարհի ամենաաղի ծովն է: Միներալային աղերը Մեռյալ ծով են թափվում շուրջ հիսուն հանքային աղբյուրներից, որոնք գտնվում են 1,5 հազար մետր խորության վրա: Աղերի բարձր պարունակության շնորհիվ ջուրն ունի հակաբորբոքային և հակաալերգիկ հատկություններ: Տեղի բարենպաստ կլիման հնարավոր է դարձնում արևով և ծովով բուժումը ողջ տարվա ընթացքում: Մեռյալ ծովի ջրերը հարուստ են կալիումով, բրոմով և մագնեզիումով։ Այն հատկապես արդյունավետ է արթրիտի և հոդացավերի բուժման համար։ Գրեթե բոլոր հյուրանոցներն ունեն սպա-կենտրոններ, որտեղ առաջարկվում են ցեխային փաթաթումներ, պիլինգներ և հակասթրեսային ծրագրեր։
Վիետնամ, Նին Վան
Ասիայում չտեսնող մերսողներին անվանում են «ինտուիտիվ բուժողներ»: Նրանց ձեռքերը շատ ավելի զգայուն են, քան սովորական վարպետներինը: Ամենահայտնիներից մեկը՝ միսս Նունգը, ընդունում է Վիետնամի հարավում գտնվող «Six Senses» հյուրանոցում: Այստեղ կան նաև եվրոպացիների համար սովորական ծառայություններ, օրինակ՝ թթվածնային երիտասարդացում «Intraceuticals Oxygen» ապարատով (մեզոթերապիայի էֆեկտ՝ առանց ներարկումների): Սա Մադոննայի և Եվա Լոնգորիայի սիրելի պրոցեդուրան է։ Առողջարանը գտնվում է աշխարհի ամենագեղեցիկ վայրերից մեկում՝ շրջապատված սպիտակ ավազով և արևադարձային բուսականությամբ:
Հունգարիայի թերմալ առողջարանները
Սա երկրի այցեքարտն է: Հունգարիան աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում բալնեոթերապիայի ոլորտում և մտնում է թերմալ ջրերով հարուստ լավագույն հնգյակի մեջ: Երկրում կա մոտ 60 հազար հանքային աղբյուր: Այստեղ է գտնվում Եվրոպայի միակ քարանձավային բուժիչ լողանը՝ Միշկոլց-Տապոլցան, ինչպես նաև հայտնի հրաբխային ծագման Հևիզ լիճը (+33 °C):
Ֆրանտիշկովի Լազնե (Ֆրանցենսբադ), Չեխիա
Այս առողջարանը գտնվում է «արևմտաչեխական առողջարանային եռանկյունու» մեջ: Հանքային ջրերի բուժիչ հատկությունները հայտնի են դեռ XV դարից: Այստեղ առաջարկվում է պրոցեդուրաների լայն տեսականի՝ ցեխային լոգանքներ, գազային ներարկումներ, ակվագիմնաստիկա և տարբեր մերսումներ։ Հիմնական ուղղվածությունը հենաշարժական համակարգի և սրտանոթային հիվանդությունների բուժումն է:
«Անանդա», Հնդկաստան
Հիմալայներում գտնվող այս շքեղ սպա-կենտրոնը տրամադրում է փիլիսոփայական հանդարտության։ Այստեղ զբաղվում են յոգայով և Այուրվեդայի ծրագրերով: «Անանդա» թարգմանաբար նշանակում է «կատարյալ երանություն»: Հյուրերին տրվում են սպիտակ տունիկաներ, որպեսզի ոչինչ չշեղի նրանց առողջացման գործընթացից: Ծրագիրը ներառում է դետոքս, տիբեթյան մերսումներ և օրգանիզմի մաքրման «շուդհիկրիա» մեթոդը:
Իսպանիայի առողջարանները
Իսպանիայում սովորական իմաստով սանատորիաներ չկան. դրանք շքեղ հյուրանոցներ են, որոնք համատեղում են կլինիկայի և սպա-սրահի գործառույթները: Վալենսիան մասնագիտացած է հենաշարժական համակարգի վրա, Կոստա դել Սոլը՝ շնչառական ուղիների, իսկ Կոստա Բրավան՝ նյութափոխանակության բարելավման: Պարտադիր պայման է նախնական բժշկական հետազոտությունը:
Հունաստանի թերմալ առողջարանները
«Առողջ մարմնում՝ առողջ հոգի»․ հին հույները լավ գիտեին այս ճշմարտությունը: Երկրում կա 850 բուժիչ աղբյուր: Հատկապես հայտնի են Վուլիագմենի լիճը, Սանտորինիի քարանձավները և Կամենա Վուրլայի աղբյուրները: Հունական բնական մթերքները և խոտաբույսերը հիմք են հանդիսանում դիետաների համար, որոնք օգնում են ազատվել տոքսիններից:
Գերմանիայի առողջարանները
Բադեն-Բադենը, Բադ Ռայխենհալը և Բադ Կիսինգենը որակյալ հանգստի սիրահարների վայրերն են: Բադեն-Բադենը միշտ համարվել է եվրոպական արիստոկրատիայի ամառային մայրաքաղաքը: Այստեղ բուժում են ռևմատիզմը, մաշկային հիվանդությունները և իրականացնում են իմունիտետի ամրապնդման ծրագրեր:
Չեջու կղզի, Հարավային Կորեա
«Առավոտյան թարմության երկիրը» այսօր բժշկական տուրիզմի առաջատարն է: Չեջու կղզու տաք աղբյուրները օգնում են ալերգիայի, անեմիայի և քրոնիկ հոգնածության դեպքում: Առաջարկվում են լոգանքներ կանաչ թեյով, խոտաբույսերով և նույնիսկ սուրճով:
Ջերմուկ, Հայաստան
Ջերմուկը կլիմայական առողջարարական քաղաք է, որը գտնվում է Հայաստանի հարավ-արևմուտքում՝ ծովի մակերևույթից 1980-2080 մետր բարձրության վրա: Այն շրջապատված է ալպիական մարգագետիններով և անտառներով: Հիմնական բուժիչ գործոնը բարձրորակ հանքային ջուրն է: Ջերմուկի ջրերը հարուստ են կարբոնատներով, սուլֆատներով և բազմաթիվ միկրոտարրերով: Այստեղ բուժում են ստամոքսաղիքային տրակտի, լյարդի, հենաշարժական համակարգի և նյութափոխանակության խանգարումները (շաքարային դիաբետ և այլն): Գերմանացի լրագրող Ի. Վիզանտին նշել է. «Ջերմուկի ջուրը մարդու կյանքի երկարակեցության առաջնային միջոցն է»: Այստեղ տարեցները վերագտնում են երիտասարդությունը, իսկ հիվանդները՝ առողջությունը: